Մենք առանց վարանելու հարվածներ կհասցնեն տարածաշրջանի բոլոր ամերիկյան բազաներին։ Այս մասին հայտարարել Է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նազիրզադեն, փոխանցում է IRNA-ն:
Նրա խոսքով՝ ռազմական հակամարտության սանձազերծման դեպքում հակառակ կողմի կորուստներն անխուսափելիորեն ավելի զգալի կլինեն, «ինչը կստիպի ԱՄՆ-ին լքել տարածաշրջանը»:
«Անցյալ շաբաթ մենք հաջողությամբ փորձարկել ենք 2 տոննա քաշով մարտագլխիկով հրթիռը», — նշել է նա:
2025-06-11

