ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանը այս պահին հանդիպում է Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների ծնողների հետ։
Ըստ խոսակցությունների, այս հանդիպման արդյունքում հնարավոր է Բաղրամյան պողոտան բացվի, որը արդեն երկու օր է՝ փակ է։
Ավելի վաղ զոհվածների հարազատները հայտնել էին, որ երկու օր առաջ էլ իրենց հետ հանդիպել էր Սանամյանը եւ ասել, որ երկու օրվա ընթացքում իրենց հարցին պատասխան կտրվի։
Նշենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջում են հետ վերադարձնել ԱԱԾ պաշտոնանկ արված տնօրեն Արմեն Աբազյանին, քանի որ հենց նա էր զբաղվում անհետ կորածների հարցերով եւ կապ պահպանում ծնողների հետ։ Այժմ նրանք մտավախություն ունեն, որ իրենց որդիների հարցը օրակարգից ընդհանրապես դուրս կգա։

