Մադուրոն հրամայել է 25 հազար զինծառայող տեղակայել Կոլումբիայի հետ սահմանին

Վենեսուելայի նախագահ և զինված ուժերի գլխավոր հրամանատար Նիկոլաս Մադուրոն հրաման է տվել 25 հազար զինծառայող տեղակայել Կոլումբիայի հետ սահմանին, ինչպես նաև  Կարիբյան և Ատլանտյան ափերին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ «զորահավաքի հիմնական նպատակը ազգային ինքնիշխանության պաշտպանությունն է, երկրի անվտանգությունը եւ խաղաղության համար պայքարը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելան բավարար ջանքեր չի գործադրում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով