Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը ֆեյսբուքում շնորհակալություն է հայտնել ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին այն բանի համար, որ վերջինս իրեն աջակցող գրառում է արել իր պաշտոնական էջում։
«Հավատա, հիմա քեզ թիրախավորող մարդիկ վաղը պատրաստ կլինեն քեզ երգեր ու պոեմներ ձոնել, եթե շեֆերի տվածից երկու կոպեկ ավելի տվող լինի»,-գրել է Վահագն Ալեքսանյանը։
Նկատենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր մի տեսանյութ, որում թատերական ներկայացումից հետո Մկրտիչ Արզումանյանն աջակցության խոսքեր էր ասում իր վարած քաղաքականությանը, ըստ որի Արցախն Ադրբեջան է, իսկ Արևմտյան Հայաստանի մասին մտածել պետք չէ։
Դերասանի այս արտահայտությունները բավական քննադատության էին արժանացել համացանցում այն բանի համար նաև, որ վերջինս լռել է վերջին տարիներին տեղի ունեցած ողբերգությունների ժամանակ, սակայն 2018 թ-ի հեղափոխության օրերին որոշել էր հետ վերադարձնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստացված պետական պարգևը։

