Փորձառու դիվանագետ Լյու Հայսինը, որը մասնագիտացած է եվրոպական հարցերում, նշանակվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության դիվանագիտական ստորաբաժանման՝ միջազգային դեպարտամենտի ղեկավար, հայտնում է South China Morning Post-ը։
Նա կփոխարինի Լյու Ծյանչաոյին, որը հուլիսի վերջից ի վեր հանրությանը չի ներկայացել այն լուրերի պատճառով, որ նրա դեմ կարող է կարգապահական հետաքննություն սկսվել։
Աղբյուրները հայտնել են, որ դիվանագետը ձերբակալվել է՝ Ալժիր կատարած ուղևորությունից վերադառնալուց կարճ ժամանակ անց։
62-ամյա Լյու Հայսինը վերջին երեք տասնամյակների ընթացքում զբաղեցրել է տարբեր դիվանագիտական պաշտոններ և 2018 թվականից ի վեր Ազգային անվտանգության հանձնաժողովի գրասենյակի փոխտնօրենն է։

