Անդրադարձ երեկվա ԿԳՄՍ նախարարության հայտարարությանը․Անահիտ Ալեքսանյան

Անդրադարձ երեկվա ԿԳՄՍ նախարարության հայտարարությանը՝ կապված Արագածոտնի մարզում դպրոցների՝ քաղաքական քարոզարշավի գործընթացներում ներգրավվածության վերաբերյալ բարձրացված ահազանգերի.
Ուսումնական ժամին դպրոցականները հայտնվում են իշխանական քարոզարշավի միջավայրում, իսկ ուսուցիչները՝ պարտադրված կամ ուղղակիորեն ներգրավված քաղաքական միջոցառումների մեջ, այս ամենը պարզապես իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահում չէ, սա կոնկրետ պետական համակարգի ամբողջական քաղաքականացման հերթական ապացույցն է: Օրվա իշխանությունը, որը տարիներ շարունակ հայտարարում էր կրթության ապաքաղաքականացման, դպրոցների ազատության և երեխաների շահերի առաջնայնության մասին, այսօր, փաստացի, կանգնած է այն իրականության առաջ որտեղ այդ նույն դպրոցները վերածում են քաղաքական քարոզչության հարթակների, ուսումնական գործընթացը ստորադասվում է իշխանության քաղաքական շահերին, իսկ երեխաներն ու ուսուցիչները օգտագործվում են հանրային աջակցության պատրանք ցուցադրելու համար: Ավելի քան ակնհայտ է, որ որքան էլ իշխանությունը փորձի այս ամենը ներկայացնել որպես առանձին,պատահական դրվագ, իրականությունն այն է,որ պետական կառույցներն շարունակաբար կորցնում են իրենց ինստիտուցիոնալ անկախությունն ու վերածվում իշխանության քաղաքական շահերը սպասարկող մեխանիզմների, իսկ դպրոցներն ու կրթական միջավայրը օգտագործվում են ոչ թե կրթական քաղաքականության ձախողումները հաղթահարելու և սերունդների ապագան ապահովելու համար, այլ հասարակության մեջ արհեստական քաղաքական աջակցություն ցուցադրելու և իշխանության դիրքերը պահպանելու նպատակով, ինչը հերթական անգամ փաստում է, որ օրվա ռեժիմը գնալով ավելի հաճախ է ապավինում վարչական ռեսուրսի ու պետական համակարգի ներգրավմանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով