Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Դատական նիստի» ժամանակ ի պաշտպանություն պետական մեղադրանքի` հնչել են դատախազների ելույթները:Նրանք հայտարարել են, թե իբր հայ գերիներին առաջադրված մեղադրանքները հաստատվել են վկաների ցուցմունքներով, փորձաքննությունների եզրակացություններով, քննչական գործողությունների արձանագրություններով և այլն:Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 28–ին:

