ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են, իսկ Պակիuտանն անում է հնարավոր ամեն ինչ Իսլամաբադի հուշագրի պայմանների պահպանումն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Պակիuտանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թահիր Անդրաբին։
«Թույլ տվեք հավելել, որ կողմերի միջև բանակցություններ են ընթանում՝ Հորմուզի նեղուցում իրավիճակը կարգավորելու, ինչպես նաև ապաէսկալացիա ապահովելու նպատակով», — ճեպազրույցի ժամանակ ասել է նա։ Ինչպես ընդգծել է դիվանագետը, Պակիuտանն առավելագույն ջանքեր է գործադրում «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի և հունիսի 22-ի պակիuտանա-քաթարական համատեղ հայտարարության ոգով բոլոր տարաձայնությունները վերացնելու համար»։
ԱԳՆ ներկայացուցիչը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել «զսպվածություն ցուցաբերել և հավատարիմ մնալ տեխնիկական մակարդակով բանակցությունները վերսկսելու իրենց հանձնառություններին»։
Ամերիկա-իրանական հակամարտության էսկալացիայի հերթական փուլը սկսվել է հուլիսի 8-ին։ ԱՄՆ զինված ուժերը Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ մի շարք հարվածներ են հասցրել Իսլամական Հանրապետության տարածքին՝ իբր պատասխան հարված հասցնելով Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա կատարված հարձակմանը։ Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ զինադադարի կասեցման մասին։ Պատասխան գործողությունների շրջանակում Թեհրանը սկսել է հարվածել Բահրեյնի, Հորդանանի, Քաթարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Օմանի տարածքում գտնվող ամերիկյան օբյեկտներին։ Հուլիսի 29-ին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է շարունակել Իրանին հասցվող հարվածները։

