Աբիժնիկությունը՝ քաջնազարի դրոշակ

Աբիժնիկությունը՝ քաջնազարի դրոշակ
Միշտ կարծել եմ, ամեն բան իր սահմանն ունի, ինչ-որ պահի հասնում ես էդ «չի կարելիի» սահմանին ու լռում ես։ Բայց, անցած ութ տարիներին ակնհայտ դարձավ, որ ,եթե նորմալ մարդու համար այո, կա սահման, , իսկ «սրանք» սահման չունեն։
Չունեն սահման իրենց խոսքի, ստերի, կեղծիքի, անբարոյականության, անամոթության , ցինիզմի եւ անպարկեշտության։
Այնպես, ինչպես երկիրը դարձրին առանց սահմանների, բացեցին ամեն սահման ու «էստի համեցեք»-ի հանգույն սկսեցին տարածաշրջանային գիքոր աշխատել,
այնպես էլ իրենց լեզվի սահմանները բացեցին, կապները կտրեցին։
Օրերս էս «ոչ լեգիտիմը» առանց աչքը թարթելու, լրագրողի հարցին ի պատասխան, հայտարարեց, թե իրենց քպականը մի՞թե պատասխանատու է իր եղբոր վարքի եւ հանցագործության համար։Ասաց՝ չէ, պատասխանատու չէ։
Իսկ էդ ի՞նչ կատարվեց, որ էսօրվանները իրենց եղբայրների, բաջանաղների, հայրերի,սիրուհիների լկտի պահվածքի, վատ գործերի, հանցագործությունների,մարդկանց խաբել-քցելու համար հեչ պատասխանատու չեն, բայց, այ, էն «փիս» նախկինները պարտադիր պատասխանատու էին եւ՝ մեղավոր էին նշանակվում իրենց ոչ միայն եղբոր, այլեւ՝ հարեւանի, հեռավոր ազգականի, 13-րդ դարում քանդված եկեղեցու կամ շինության համար։
Իսկ ինչու էիր տարիներ շարունակ ճզճղոցովդ «նախկինների» արածն ու չարածը տիրաժավորելով , քառակուսի արմատի բարձրացնելով ականջ սղոցում, մարդկանց ապակողմնորոշում եւ մի հատիկը ներկայացնում էիր մի ամբար։
Ես պատասխանն արդեն գիտեմ, հազարավորները գիտեն՝ էս օրվա համար, որ գաս-նստես ու մեղավոր ու անմեղ նշանակես քո չեղած «արդարադատությամբ», որ քո աբիժնիկությունը դարձնես քաջնազարի դրոշակ․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով