Հայաստանը փորձում է իր ապրանքների արտահանումը վերակողմնորոշել դեպի Եվրամիություն, սակայն մատակարարումների ծավալը նվազագույն է՝ հակառակ լավատեսական հայտարարությունների, «ՌԻԱ Նովոստիի» հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։«Հայկական ապրանքների արտահանման հոսքը դեպի այլ շուկաներ, մասնավորապես դեպի Արևմուտք, վերակողմնորոշելու փորձ, անշուշտ, կա»,– ասել է Աղասանդյանը։Միևնույն ժամանակ, ինչպես նշել է վարչության տնօրենը, այդ փորձը չի վերացնում հանրապետությունում արտադրանքի անվտանգության ապահովման արդյունավետ և համակարգային աշխատանքի կազմակերպման անհրաժեշտությունը։«Եվրամիությունում նույնպես գործում են սանիտարական և բուսասանիտարական պահանջներ, թեկուզ և որոշ առումներով տարբերվող մեր պահանջներից, իսկ Հայաստանից ԵՄ մատակարարումների ծավալը, չնայած լավատեսական հայտարարություններին, առայժմ նվազագույն է»,– ընդգծել է նա։
2026-08-28

