Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում

Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում տեղական ժամանակով ժամը 12։41–ին երկրաշարժ է գրանցվել։ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Ցնցումները զգացել են Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր և Ներքին Հանդ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով