«Բա մյուսին ինչո՞ւ չեն բռնում»․ ինչպես է փլուզվում քոչարյանական կեղծիքը

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, վաղուց որևէ կապ չունի օրենքի կամ իրական արդարադատության հետ։ Մենք գործ ունենք բացահայտ քաղաքական բանտարկությունների և հետապնդումների շղթայի հետ, որն իրականացվում է գործող իշխանությունների ուղղակի պատվերով՝ սեփական աթոռը պահելու համար։ Մյուս կողմից, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրան սպասարկող տելեգրամյան ալիքները փորձում են օգտվել այս իրավիճակից և շրջանառել մի կեղծ թեզ. «Ինչո՞ւ Սերժ Սարգսյանին չեն բռնում, ինչո՞ւ է միայն Քոչարյանը թիրախավորված»: Սա էժանագին մանիպուլյացիա է՝ «զոհի» կերպար ստեղծելու համար, իբր իշխանության քաղաքական մուրճը միայն իրենց վրա է իջնում։ Բայց այդ սուտը փլուզվում է հենց իրենց իսկ «դաշնակիցների» հայտարարություններով։ Անգամ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր հարցազրույցում մատնանշեց այն փաստը, որը ջախջախում է այդ տեղեկատվական թեզը. «Այնտեղ ևս մեկ экс-նախագահ՝ Ս.Ա. Սարգսյանն է գտնվում քննության տակ, ով Ռ.Ս. Քոչարյանի օրոք եղել է պաշտպանության նախարար և հետո արդեն դարձել է նախագահ։» Սերժ Սարգսյանը նույնպես գտնվում է քննության տակ և իշխանական հետապնդումների թիրախում է (ինչը հաստատում են անգամ Մոսկվայում): Հետևաբար, «միայն Քոչարյանին են հետապնդում» թեզը շարքային սուտ է՝ սեփական լսարանին էմոցիոնալ դաշտում մանիպուլյացիայի ենթարկելու համար։ Երկրում չկա անկախ արդարադատություն. մի կողմից ունենք իշխանություն, որը քաղաքական բանտարկություններով ու նախկին ղեկավարներին բռնելով է հարց լուծում, մյուս կողմից՝ քոչարյանական մեդիադաշտ, որը փորձում է այդ ամենի մեջ միայն իր համար «էքսկլյուզիվ զոհի» կարգավիճակ մոգոնել։ Այս իշխանությունների արածը ոչ թե արդարադատություն է, այլ բացահայտ քաղաքական հետապնդում, իսկ դրա ֆոնին «բա մյուսին ինչի՞ չեն բռնում» տրամաբանությամբ մանիպուլյացիաներ անելը պարզապես ծիծաղելի է։

ՌԴ ԱԳՆ ՆԱԽԱՐԱՐ Ս․ԼԱՎՐՈՎԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅԻՑ ՀԱՏՎԱԾ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով