Ինչպես էին Ռոբերտ Քոչարյանը և նրա մերձավորները 2018-ին աջակցում Փաշինյանին

Լևոն Քոչարյանը NEWS.am-ի տաղավարում, պատասխանելով հարցերին, որոշել է «մարգարեական» երանգ տալ հոր՝ Ռոբերտ Քոչարյանի խոսքերին։ Ըստ նրա՝ դեռ 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների ժամանակ իր հայրն ասել է, թե «տպավորություն է, որ այս ամենն անում են ինչ-որ մեկին իշխանության բերելու համար»։ Դե իհարկե, հիմա շատ հարմար է հետին թվով «հեռատես» ձևանալը, բայց արեք մի պահ հիշենք իրականությունը, որն ուղղակի ծիծաղելի է դարձնում այս հայտարարությունները։ Եթե 2015-ին ձեր ընտանիքում այդքան լավ հասկանում էիք, որ Սահմանադրական փոփոխությունները «ինչ-որ մեկին իշխանության բերելու համար է», ապա ի՞նչ էիք անում 2018 թվականի գարնանը փողոցներում։ Չէ՞ որ հենց դուք և ձեր թիմակիցներն ու մերձավոր ազգականներնէին 2018-ին ողջունում ու աջակցում այդ պրոցեսներին, կանգնած էիք Նիկոլի կողքին և ակտիվ մասնակցում էիք այդ նույն «հեղափոխությանը», որի արդյունքում էլ իշխանության եկավ այն «ինչ-որ մեկը»։ Այդ քայլով դուք ոչ միայն մերժեցիք նախկին ուղին, այլև թիրախավորվածպայքար ծավալեցիք ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ մի քաղաքականություն, որը անշեղորենշարունակում եք իրականացնել մինչ օրս։ Ցավոք, հենց այդ քայլերն ու քաղաքական կուրսնէլ դարձան այն նպաստավոր հողը, որը հանգեցրեց Արցախի կորստին և Հայաստանը հասցրեց այսօրվաողբերգական ու ճգնաժամային հանգրվանին։ Այս ինքն՝ ստացվում է հետևյալը. Թե՞ այն ժամանակ «հեղափոխական էուֆորիայի» մեջ էիք, իսկ հիմա հանգամանքներն են փոխվել, ու որոշել եք «մարգարե» ձևանալ։ Իրականության հետ որևէ աղերս չունեցող այս հայտարարությունները և սեփական քայլերը մոռացության տալու փորձերը պարզապես ցինիզմ են։ Ժողովուրդը կարճ հիշողություն չունի, իսկ տեսանյութերն ու լուսանկարները պահպանվում են հավերժ։ Քաղաքականությունը պատասխանատվություն է, այլ ոչ թե ըստ իրավիճակի դիրքորոշում փոխելու ու սեփական սխալները «հեռատեսություն» ներկայացնելու արվեստ։ «Kartsiq.am»-ի տրամադրության տակ են հայտնվել ուշագրավ լուսանկարներ, որոնք հարկենք համարում ներկայացնել մեր ընթերցողների դատին։Դրան ք փաստում են, որ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն ու մերձավորշրջապատը 2018 թվականի իշխանափոխության օրերին ուղղակի աջակցություն են ցուցաբերելՆիկոլ Փաշինյանին։Մասնավ որապես, լուսանկարում պատկերված է երկրորդ նախագահի որդին՝Լևոն Քոչարյանը, ով 2018 թ․ ապրիլի 23-ին գտնվում էր Հանրապետության հրապարակում՝ աջակցելուծավալված շարժմանը։ Այս փաստը լուրջ և բավականին հետաքրքիր հարցեր է առաջացնում այնժամանակվա քաղաքական իրադարձությունների, ինչպես նաև դրանցում առանցքային դերակատարներիիրական դերի ու դրդապատճառների վերաբերյալ։

Լուսանկարները՝

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով