Լեհաստանում Հայաստանի դեսպանատանը կնշանակվի ռազմական կցորդ։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 27-ին Հայաստանի կառավարության նիստում։Նշվում է, որ որոշումը կնպաստի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համագործակցության հետագա զարգացմանը, նոր խթան կհաղորդի պաշտպանական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը և պաշտպանության ոլորտում հարաբերությունները կբարձրացնի գործընկերության ավելի բարձր մակարդակի։Ընդգծվում է, որ երկու երկրներն էլ ունեն զգալի ներուժ և հեռանկարներ պաշտպանական ոլորտում, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառում հարաբերությունների հետագա զարգացման համար։Ներկայումս պաշտպանական ոլորտում համագործակցությունը ներառում է հրահանգիչների պատրաստում, միջազգային խաղաղապահ առաքելություններին համատեղ մասնակցություն, կին զինծառայողների իրավունքների պաշտպանություն, քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերում, ինչպես նաև փորձի փոխանակում ներքին աուդիտի և հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրման ոլորտներում։Նշվում է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Լեհաստանի հետ երկկողմ համագործակցության հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը՝ որպես Հայաստանի և ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Եվրոպական միության միջև կարևոր կամուրջ։
2026-08-27

