Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբան Ռուբեն Հակոբյանին։

Ըստ լրատվամիջոցի ունեցած նախնական տեղեկությունների՝ գործը վերաբերում է Լոռու մարզում քննվող քրեական վարույթի շրջանակներում արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու ենթադրյալ դեպքին։

Ռուբեն Հակոբյանը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Մեր ձևով» շարժման առաջնորդ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբանն է։

Հակակոռուպցիոն կոմիտեից, կոմիտեի մամուլի խոսնակը, անարձագանք թողեց մեր հեռախոսազանգերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով