Մարդն իր տան մի սենյակը ծախել է, մյուսը խլել են, իսկ հիմա հպարտանում է, որ իրեն ստորացնողը բենզինի կամ ցորենի տեսքով կռճոն է ուղարկում

Ի՞նչ պետք է անի այն կառավարիչը, ով իր պաշտոնավարման ողջ ընթացքում հասցրել է հսկայական տարածքներ հանձնել, իր քաղաքականությամբ հազարավոր զոհերի պատճառ դառնալ, երկրի ներսում թույն, ատելություն և մաղձ տարածել, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այո´, արդարանալ, արդարանալ ու շարունակ արդարանալ:

Մարդն իր տան մի սենյակը ծախել է, մյուսը խլել են, իսկ հիմա հպարտանում է, որ իրեն ստորացնողը որոշակի պարբերությամբ բենզինի կամ ցորենի տեսքով կռճոն է ուղարկում:

Ոչինչ չի´ մոռացվելու, ոչ մեկ պատասխանատվությունից չի´ խուսափելու. անդարդ և ուրախ ավտոբուսներն ու ճոռոմ խոսքերը զուտ ծխածածկույթի դեր ունեն, բայց դա էլ ժամանակավոր էֆեկտ ունի», — նշել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով