« Մենք «շախ» ենք հայտարարել և հայտարարելու ենք միայն այսօրվա իշխանություններին։ Մենք «շախ» հայտարարելու ուրիշ ֆիգուր չունենք». Սերժ Սարգսյան

♟« Մենք «շախ» ենք հայտարարել և հայտարարելու ենք միայն այսօրվա իշխանություններին։ Մենք «շախ» հայտարարելու ուրիշ ֆիգուր չունենք». Սերժ Սարգսյան
(2-րդ և 3-րդ նախագահների թիմերի միջև պայքարի համատեքստում)
📌 Այո, կստացվի
( իմփիչմենթով «մատ» անել կստացվի՞ հարցին ի պատասխան)
📌 «Վստահ եմ։ Ոչ թե տեսնում եմ, այլ վստահ եմ»
(Պայքարի համար փողոց գեներացնելու հնարավորության մասին)
📌 «Վաղը բանակցություններ են տեղի ունենալու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև, և այդ հարցերին վերջնական պատասխաններ կստանանք»
(Իմփիչմենթին «Հայաստան» խմբակցության սատարման մասին)
🔍 «Ես այդպիսի զեկույց չեմ լսել»
(Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի օտարերկրյա գործակալներ լինելու մասին)
📌 «Որևէ մեկին ձերբակալելով՝ որևէ մեկը չի կարողանալու Արցախի էջը փակել»
(Սամվել Շահրամանյանին ձերբակալելու հավանականության մասին)
📌 «Մենք միշտ էլ արտաքին վտանգի առկայություն զգացել ենք և զգալու ենք: Հայաստանը ունեցել է, ունի և ունենալու է անվտանգության մեծ խնդիրներ»
(Արտաքին վտանգներին հակազդելու անհրաժեշտության հարցի համատեքստում)
✝ «Ես պարբերաբար եմ հանդիպում Վեհափառ հայրապետի հետ, ցանկացած անհրաժեշտ պահի կարող եմ դարձյալ հանդիպել»
(Առաջին նախագահի օրինակով Վեհափառի հետ ՀՀ երրորդ նախագահի հանդիպման մտադրության մասին)
📌 «Այդ մարդը, Հայաստանի կառավարչին նկատի ունեմ, ամեն ինչ անում է, որ ցանկացած երևացող մարդու վարկաբեկի»
(Նիկոլ Փաշինյանի կողմից Լևոն Տեր-Պետրոսյանին ապերախտաբար վարկաբեկելու հարցի կապակցությամբ)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով