Հայաստանի քաղաքական դաշտում զարգացումները շարունակում են վկայել ուժերի վերադասավորման մասին։ Վերջին օրերին բուռն քննարկումների թեմա է դարձել «Հայաստան» դաշինքի ցուցակի անդամ Հայկ Խալաթյանի որոշումը՝ չընդունել Արեգնազ Մանուկյանի վայր դրված մանդատը։ Թեև այս քայլը կարող էր ընդունվել որպես անձնական որոշում, քաղաքական վերլուծաբանները միանշանակ այն դիտարկում են որպես խորհրդանշական մեսիջ՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանի թիմին։ Հայկ Խալաթյանը, ով «Հայաստան» դաշինքի ցուցակում էր Արեգնազ Մանուկյանի հաջորդ համարը, քաղաքագիտական շրջանակներում հայտնի է որպես Մոսկվայի շահերին մոտ կանգնած վերլուծաբան։ Նրա անունը տարիներ շարունակ կապվել է ռուսաստանամետ հարթակների, փորձագիտական կենտրոնների և լրատվամիջոցների հետ։ Հետևաբար, նրա՝ մանդատից հրաժարվելը դժվար է դիտարկել զուտ որպես անհատական կամ ոչ քաղաքական քայլ։ Խալաթյանի այս որոշումը փաստացի ընկալվում է որպես Մոսկվայի կողմից «Հայաստան» դաշինքին և անձամբ Ռոբերտ Քոչարյանին ուղարկված հստակ ազդակ։ Այս քայլով Մոսկվան, կարծես, ազդարարում է իր հեռավորությունն արդեն անկարող ընդդիմադիր դաշինքից, որը վերջին տարիներին չի կարողացել վերականգնել իր դիրքերը քաղաքական դաշտում։ Քոչարյանի թիմը վերջին ամիսներին պասիվ է և ապակենտրոնացված։ Նրանց՝ հասարակական տրամադրությունների վրա ազդեցությունը գնալով նվազում է։ Քաղաքական օրակարգում «Հայաստան» դաշինքը գրեթե չերևացող է՝ խարիսխված անցյալի օրակարգերի, նախկին վստահության ու անհասցե քննադատության մեջ։ Այս ֆոնին՝ Խալաթյանի հրաժարումը քաղաքական իմաստով ընթերցվում է որպես հրաժարում Քոչարյանից։ Մոսկվան, ըստ ամենայնի, այլևս չի համարում նրան արդյունավետ գործընկեր՝ հատկապես ներկա աշխարհաքաղաքական իրականությունում։ Հայկ Խալաթյանի կողմից պատգամավորական մանդատից հրաժարվելը փոքր քայլ է ձևով, բայց մեծ՝ բովանդակությամբ։ Դա հուշում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի թիմի ճգնաժամի մասին, այլ նաև արտահայտում է արտաքին դերակատարների՝ հատկապես Ռուսաստանի վերաբերմունքի փոփոխությունը։ Քաղաքական գործընթացները Հայաստանում ակնհայտորեն մուտք են գործում նոր փուլ։ Ու եթե Քոչարյանի էջը կամաց-կամաց փակվում է, ապա հարցն այսօր արդեն այն է՝
2025-09-20

