Շինությունում երեք կիլոգրամից ավելի կանեփանման զանգված է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում դեկտեմբերի 11-ին տեղեկություն էր ստացվել Անուշավան գյուղի 66-ամյա բնակչի վերաբերյալ։ Այն օպերատիվորեն ստուգվել և հաստատվել է։ Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով տղամարդը Արթիկ քաղաքում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նա հայտնել է, որ իրեն պատկանող շինությունում պահում է կանեփ տեսակի թմրամիջոց, որը պատրաստ է ներկայացնել:

66-ամյա տղամարդը ներկայացվել է քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել նշված շինությունում։

Հայտնաբերվել է 3 կիլոգրամից ավելի կանեփանման զանգված։ Կատարվում է նախաքննություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով