Ումերով. Խաղաղությունը հնարավոր է միայն հրադադարից, երեխաների վերադարձից և բոլոր գերիների փոխանակումից հետո

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ երկարաժամկետ և արդար խաղաղության հասնելու իրատեսական ուղիներ գտնելու համար, Facebook-ում գրել է պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

«Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը ցույց տա իր պատրաստակամությունը ձեռնարկել կոնկրետ գործողություններ, այդ թվում՝ առնվազն 30 օրվա լիակատար հրադադար և մարդասիրական քայլեր, ինչպիսիք են բռնի տեղահանված ուկրաինացի երեխաների վերադարձը և գերիների փոխանակումը՝ «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով», — գրել է Ումերովը։

Նա հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է լիակատար և անվերապահ հրադադարի, ինչպես նաև «բարձրագույն մակարդակով ուղիղ բանակցությունների»։

Ավելի վաղ AFP-ն և Reuters-ը՝ հղում անելով աղբյուրին, հայտնել էին, որ ուկրաինական պատվիրակությունը մտադիր է բանակցությունների ընթացքում քննարկել Զելենսկու և Պուտինի հնարավոր անձնական հանդիպումը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով