Պեսկով․ Թրամփին ուղղված, Մոսկվա այցելելու Պուտինի առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված Մոսկվա այցելելու հրավերը շարունակում է ուժի մեջ մնալ, իսկ հետագա քայլերը կախված են ԱՄՆ նախագահի որոշումից, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։

«Դա գործող հրավեր է։ Պուտինը պատրաստ է և ուրախ կլինի հանդիպել նախագահ Թրամփի հետ», – ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը օգոստոսին Ալյասկայում Թրամփի հետ անցկացրած գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում առաջարկել էր ամերիկացի առաջնորդին հաջորդ հանդիպումը կազմակերպել Մոսկվայում։

Թրամփը հայտարարել էր, որ նման հանդիպումը հավանական է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով