Պուտին. ԱՄՆ-ի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնումը համապատասխանում է Ռուսաստանի շահերին

Ռուսաստանը իրավունք է վերապահում առաջնորդվել իր ազգային շահերով, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնմամբ։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի համաժողովի լիագումար նիստում։

«Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը հիմնականում առաջնորդվում է իր սեփական երկրի շահերով՝ այնպես, ինչպես այն հասկանում է դրանք», — ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ սա ռացիոնալ մոտեցում է։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը նույնպես իրավունք ունի առաջնորդվել իր ազգային շահերով։ Դրանց թվում նա ներառել է նաև Միացյալ Նահանգների հետ լիարժեք հարաբերությունների վերականգնումը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով