Թիրախում Գագիկ Ծառուկյանն է. Քոչարյանի թիմի անհանգստությունը

Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջանակները և նրան պատկանող մի շարք տելեգրամյան ալիքներ վերջին օրերին թիրախավորել են Գագիկ Ծառուկյանին։

Նրանց հիմնական թեզն այն է, թե իբր երկիրը «բիզնես չէ», իսկ Ծառուկյանը «անփորձ» է։ Սակայն այս հռետորաբանությունը ավելի շատ խոսում է ոչ թե Ծառուկյանի, այլ հենց Քոչարյանի իրավիճակի մասին։

Քոչարյանի հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կամ քաղաքական դաշտ վերադառնալու շանսերը գրեթե հավասարվել են զրոյի։ Իսկ Ծառուկյանը, հակառակը, այսօր ունի բոլոր հնարավորությունները հաղթահարելու հաջորդ խորհրդարանական շեմը։ Նրա առավելություններից մեկը նաև այն է, որ ի տարբերություն Քոչարյանի, ունի ձևավորված կուսակցություն, թիմ և հստակ կառուցվածք։

Այդ պատճառով էլ ակնհայտ է․ Քոչարյանի թիմի հարձակումները ոչ այնքան Ծառուկյանին են թուլացնում, որքան ցույց են տալիս իրական մրցակցի հանդեպ ունեցած վախն ու անհանգստությունը:

Կարծիքի լրագրող Անի Տերտերյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով