Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող աշխատակիցներ են ձերբակալվել

Մեր տեղեկություններով, ձերբակալություններ են տեղի ունեցել Վանաձորի համայնքապետարանում։

Հակակոռուպցիոն կոմիտեից հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող հայտնել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով