Օդի աղտոտվածությունը Երևանում հասել է կրիտիկական մակարդակի, իսկ իշխանությունները շարունակում են քաղաքում Սատանա որսալ

Երևանի օդի աղտոտվածությունը օրեցօր վատթարանում է։ Վերջին չափումների տվյալներով՝ վնասակար մասնիկների քանակը մի քանի անգամ գերազանցում է առողջության համար թույլատրելի նորմերը։ Քաղաքի տարբեր հատվածներում, հատկապես կենտրոնում և Արաբկիրում, օդը բառացիորեն ծանր է շնչելու համար։ Մասնագետները ահազանգում են, որ երկարաժամկետ ազդեցության դեպքում սա կարող է հանգեցնել շնչառական, սրտանոթային և նյարդային հիվանդությունների աճի։ Սակայն, մինչ քաղաքացիները տառապում են մշտական ծխից ու փոշուց,քաղաքային  իշխանությունները շարունակում են զբաղվել երկրորդական և անլուրջ թեմաներով։ Փոխանակ իրական քայլեր ձեռնարկելու՝ օդի մաքրության վերահսկման, կանաչ տարածքների ընդլայնման կամ մեքենաների արտանետումների նվազեցման ուղղությամբ, իշխանական շրջանակները կարծես ավելի շատ են հետաքրքրված քաղաքում «սատանա» փնտրելով, քան՝ ժողովրդի առողջությամբ։ Այս իրավիճակը ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական խնդիր է։ Երբ իշխանությունն անտարբեր է քաղաքացիների ամենօրյա առողջական վտանգների հանդեպ, դա նշանակում է՝ պետական համակարգը կորցրել է իր հիմնական առաքելությունը՝ ապահովել մարդկանց անվտանգ և առողջ կյանք։ Քաղաքացիները պահանջում են կոնկրետ քայլեր՝ ոչ թե ձևական հաղորդագրություններ։ Օդը, որը մենք շնչում ենք, պետք է լինի կյանքի աղբյուր, ոչ թե վտանգ։ Իսկ իշխանությունները, եթե չեն ցանկանում առերեսվել ժողովրդական դժգոհությանը, պարտավոր են վերջապես սկսել գործել՝ ոչ թե մեղավորներ որոնել անհեթեթ պատմություններում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով