Նիկոլի մեղքը Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք։
Ժողովուրդ ջան, խորհրդարանական համակարգում «երրորդ ժամկետ»-ի թեման հրապարակ բերելն աբսուրդ է։
Օրինակ եք ուզու՞մ…
Մարգարետ Թետչերն ընտրվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ անընդմեջ երեք անգամ։
Գերմանիան. քանի՞ անգամ է Անգելա Մերկելն անընդմեջ ընտրվել կանցլեր։
Չորս անգամ՝ 2005-ին,2009-ին, 2013-ին եւ 2018-ին։
Իսրայելի վարչապետ Նաթանյահուն քանի՞ անգամ է եղել վարչապետ։
Երեք անգամ էլ Նաթանյահուն. հիմա էլ պատրաստվում է չորրորդ անգամ առաջադրվել։
Քանի՞ անգամ է Օրբանն ընտրվել Հունգարիայի վարչապետ։
Օրբանը Հունգարիայի վարչապետ է ընտրվել 5 անգամ, որից 4-ը՝ անընդմեջ:
Կներեք, բայց քաղաքականապես անգրագիտություն է խորհրդարանական համակարգում խոսել «երրորդ ժամկետի» թեմայից։
Իսկ Նիկոլի պահով ասեմ, որ նրա գլխավոր մեղքը Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն էր ու էթնիկ զտման ժամանակ մատը մատին չտալն էր։

