Արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենի հողեր վերադառնալու հարցը պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շրջանակներում քննարկումների մաս, քանի որ առանց այդ իրավունքի վերականգնման դժվար կլինի խոսել տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղության մասին։ պատմական արդարության և մարդու իրավունքների վերականգնում» խորագրով միջոցառման ժամանակ հայտարարել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի նախագահ Ազիզ Ալեքպերլին։
«Համայնքը, հիմնվելով միջազգային իրավունքի վրա, պահանջում է, որ միջազգային կազմակերպությունները և միջազգային հանրությունը ճանաչեն ու ապահովեն այդ մարդկանց իրավունքները։ Ներկայումս Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղ բանակցություններ են վարում։ Մենք կարծում ենք, որ այդ բանակցությունների շրջանակներում պետք է հստակեցվի նաև Արևմտյան Ադրբեջանից փախստականների վերադարձի հարցը։ Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ պարտավոր է հաշվի առնել տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները։
Արևմտյան Ադրբեջանի համայնքը հանդես է գալիս հանուն խաղաղության, անվտանգության և տարածաշրջանային համագործակցության։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։ Միևնույն ժամանակ, մենք գտնում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց տներ վերադառնալու իրավունքը և չխոչընդոտի այդ գործընթացին»,- հայտարարել է նա։
Իր հերթին, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռիզվան Նաբիևը լրագրողներին հայտնել է, որ «արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողեր վերադառնալու հարցն արդեն առաջ է մղվում իրավական հարթությունում և իր արտացոլումն է գտնում միջազգային ֆորումներում տարածվող ու ընդունվող փաստաթղթերում։

