Թրամփը Հաագայում երդվել է, որ Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի վրա, քանի դեռ ինքն ԱՄՆ նախագահն է. WP

Դոնալդ Թրամփը Հաագայում ՆԱՏՕ գագաթաժողովի հիմնական նիստը սկսել է պաշտպանական ծախսերի վերաբերյալ դրական խոսքերով եւ խոստացել, որ Ռուսաստանը
երբեք չի հարձակվի ՆԱՏՕ-ի վրա իր նախագահության ընթացքում, նշել են քննարկումներին ծանոթ երեք եվրոպացի պաշտոնյաներ, հաղորդել է The Washington Post-ը։

Չնայած ՆԱՏՕ հանդիպումները նվիրված էին Եվրոպայի պաշտպանությանը, ծախսերի ավելացմանը
եւ սպառնալիքներին, որոնցից գլխավորը Ռուսաստանի դեմ պայքարն է, Թրամփը օրվա մեծ մասն
անցկացրել է Իրանի դեմ իր հարվածները պաշտպանելով, նշել են լրատվամիջոցները։ Մյուս առաջնորդները, իրենց հերթին, գովաբանել են Թրամփի՝ Եվրոպայի պաշտպանական ծախսերը մեծացնելու ջանքերը: Ոմանք աջակցել են նրա՝ Իրանի դեմ հարվածներին: Եվրոպացի պաշտոնյաների խոսքով՝ նրանցից շատերը շողոքորթել են, ինչը նրանք համարել են Թրամփի հետ կապ հաստատելու արդյունավետ միջոց:

«Թրամփը մնացել է ամբողջ նիստի ընթացքում՝ լսելով մյուս առաջնորդներին, ինչը միշտ չէ, որ երաշխավորում են ԱՄՆ
նախագահները, որոնք երբեմն գալիս են ելույթ ունենալու, բայց հետո մեկնում են այլ հանդիպումների,
մինչ մյուս առաջնորդները ելույթ են ունենում»,- գրել է WP-ն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով