Խոր ցավով տեղեկացա Նեպալի և Չինաստանի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին, որոնք մարդկային կյանքեր են խլել, իսկ բազմաթիվ մարդիկ դեռևս համարվում են անհետ կորած։
Այս ծանր պահին իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, ինչպես նաև Նեպալի և Չինաստանի ժողովուրդներին։
Ուժ և տոկունություն եմ մաղթում բոլոր տուժածներին՝ հույս հայտնելով, որ որոնողափրկարարական աշխատանքները հաջողությամբ կշարունակվեն, անհետ կորածները կգտնվեն, իսկ աղետից տուժած շրջանները հնարավորինս արագ կվերականգնվեն։
Այս դժվարին օրերին մեր մտքերն ու զորակցությունը Նեպալի և Չինաստանի ժողովուրդների հետ են։

