Հանկարծակի պաշտոնանկություններ ՆԳՆ-ում․ ովքեր են հեռացվածները

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսախանյանին:

Նույն հրամանով ոստիկանությունում ծառայությունից ազատվել է ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-վերլուծության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը:

Ինչպես նաև ազատվել է ՆԳՆ տնտեսական վարչության պետ Գրիգոր Մկրտչյանն ու ՆԳՆ ֆինանսաբյուջետային վարչության պետ Վարդան Պետրոսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով