ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներին

Խորապես վշտացած ենք Նեպալում և Չինաստանում մոլեգնող սարսափելի ջրհեղեղների լուրերից, որոնց հետևանքով կան բազմաթիվ զոհեր և ավերածություններ՝ ասված է ՀՀ արտգործնախարարության գրառման մեջ:«Անկեղծ ցավակցություն ենք հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին և աղոթում բոլոր տուժածների շուտափույթ ապաքինման համար»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում:Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Նեպալում և Չինաստանում մասշտաբային ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն անցել 160-ը։ 820-ից ավելի մարդ համարվում է անհետ կորած: Reuters-ի տվյալով՝ նրանցից մոտ 500-ը օտարերկրացիներ են՝ 28 երկրից: Տուժել են նաև անվտանգության աշխատակիցներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով