ՀՀ ԱԽ քարտուղար․ Մենք վաղուց գիտեինք, որ կարող ենք դուրս գալ ՀԱՊԿ-ից

Մենք գիտենք, որ կարող ենք դուրս գալ ՀԱՊԿ-ից, այդ մասին վաղուց գիտեինք։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքի եթերում։«Մենք այդ մասին գիտեինք, երբ ՀԱՊԿ-ում որևէ կերպ չարձագանքեցին Հայաստանի տարածք երրորդ երկրի զորքերի ներխուժման ժամանակ, չարձագանքեցին ոչ միայն ռազմական, այլև քաղաքական իմաստով։Մենք դա գիտեինք նաև այն ժամանակ, երբ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարում էր, որ նրանք Ադրբեջանի հետ միասին պատրաստել են ռազմական գործողություններ։ Այս ամենը մենք գիտենք, մենք գիտեինք, որ կարող ենք դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց որոշեցինք սառեցնել։Սկզբնական փուլում մենք ժամանակ տվեցինք, որպեսզի հնարավոր լիներ ինչ-որ կերպ ամեն ինչ հարթել։Բայց պատասխանի համար ժամանակը վաղուց արդեն սպառվել է, ուստի հիմա Հայաստանի վարչապետը հայտարարեց այն, ինչ հայտարարեց», — նշել է Սիմոնյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով