Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը երկուշաբթի ժամանել է Թեհրան՝ իրանցի պաշտոնյաների հետ Մերձավոր Արևելքում հակամարտության «համապարփակ կարգավորման» հարցով բանակցություններ վարելու համար։Պակիստանյան պատվիրակության կազմում էր նաև երկրի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին։Ֆելդմարշալ Մունիրը «կկենտրոնանա Մերձավոր Արևելքում հակամարտության խաղաղ, երկարաժամկետ և համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերի առաջմղման վրա»։Պակիստանի բանակի հաղորդագրության համաձայն՝ այցը «Պակիստանի՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության խթանման ջանքերի մի մասն է»։Կիրակի Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտնել էր, որ Մունիրը կայցելի Թեհրան՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ապահովման ջանքերը։
2026-08-24

