Այս իշխանության գալուստը դեռ 2018 թվականին նշանավորվեց բանակի, նրա սպայակազմի, հրամանատարների դեմ զտումներով՝ «սվոյներ-չուժոյներ» սկզբունքով։Քանի որ «սվոյները» քիչ էին, մեծ թափով՝ մի քանի փուլով, սկսեցին «մաքրել» բանակը սկզբունքային, մեծ փորձառություն և հեղինակություն ունեցող հրամանատարներից։Առաջինը ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն էր, իսկ հետո շարքը շարունակվեց նաև Գրիգորի Խաչատուրովով և մեծաթիվ այլ զինվորականներով։Վերջին «չիստկան» 2026-ի ընտրական փուլում էր, որին նախորդեց և հաջորդեց նոր կադրային ջարդ։Եթե նույնիսկ մյուս գործոնները մի կողմ դնենք, ապա այսքան հրամանատարների, տարբեր օղակների սպաների հեռացումն ու զորացրումն էլ բավարար էր այսպիսի ծանր հետևանքների հանգեցնելու համար:
2026-08-24

