Աբովյան քաղաքի Ռուսաստանի փողոցում գործում է «Լվա ինքդ» ավտոլվացման կետից կեղտաջրերը դուրս են գալիս և հոսում մի քանի փողոցներով՝ հասնելով Աբովյան քաղաքի գլխավոր փողոցներից մեկը՝ Սևանի փողոց, հաղորդում է Shamshyan.com–ը։Ըստ բնակիչների, արդեն մի քանի օր է այդ պատկերն է, սակայն «Վեոլիա Ջուր»-ը ոչինչ չի ձեռնարկում այն վերացնելու, գարշահոտ ու ամեն պահի համաճարակի վտանգ առաջացնող խնդիրը լուծելու ուղղությամբ։Կայքի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Հիմա ստիպված դիմում ենք Կոտայքի մարզպետարանին և Աբովյանի քաղաքապետարանին, որպես իրենք միջամտեն և այս հակասանիտարական վիճակի վերջը տան»։
2026-08-25

