Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, Կոպենհագենում անցկացվող «Եվրոպական քաղաքական համայնքի» (ԵՔՀ) 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում, կատակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրիպակի շուրջ, որը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին, սխալմամբ հիշատակել էր Ալբանիան և Ադրբեջանը։
Ալբանիայի վարչապետը հաշվի առնելով Թրամփի «Ալբանիայի և Ադրբեջանի միջև հակամարտության» մասին վրիպակը, կատակով ասել է Մակրոնին.
«Դուք նույնպես պետք է շնորհավորեք Ադրբեջանին և Ալբանիային»։

