ԱՄՆ-ից հնչող հռետորաբանությունը չի հակասում Ուկրաինայում hակամարտությունը լուծելու նրանց հայտարարած ցանկությանը. Պեսկով

Միացյալ Նահանգներից հնչող հռետորաբանությունը չի հակասում Ուկրաինայում հակամարտությունը լուծելու նրանց հայտարարած ցանկությանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հավելել է, որ Մոսկվան պատրաստակամ է՝ խաղաղության բանակցությունները շարունակելու համար։

Պեսկովը Թրամփի նախաձեռնությունը՝ հրաժարվել կենսաբանական զենքի մշակումից, անվանել է հանճարեղ: «Մոսկվան աջակցում է դրան»,- ասել է նա:

«Ռուսաստանը պատրաստ է մասնակցել կենսաբանական զենքից ընդհանուր հրաժարվելու գործընթացին»,-ավելացրել է Պեսկովը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով