ԱՄՆ-ն TSMC-ին արգելել է առաջադեմ չիպեր մատակարարել Չինաստան

Միացյալ Նահանգները Taiwan Semiconductor Manufacturing Co-ին (TSMC) արգելել է նոյեմբերի 11-ից հետո Չինաստանում գործող հաճախորդներին մատակարարել առաջադեմ չիպեր, որոնք հաճախ օգտագործվում են արհեստական բանականությամբ (ԱԲ) գործող հավելվածներում, հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ Առևտրի դեպարտամենտը նամակ է ուղարկել TSMC՝ արտահանման սահմանափակումներ սահմանելով Չինաստանի համար նախատեսված 7 նմ կամ ավելի մեծ բարդ չիպերի համար, որոնք օգտագործվում են ԱԲ արագացուցիչներում և գրաֆիկական պրոցեսորներում։

TSMC-ն ավելի վաղ տեղեկացրել էր Առևտրի նախարարությանը, որ իր չիպերից մեկը հայտնաբերվել է Huawei-ը պրոցեսորում: Tech Insights հետազոտական ​​ընկերությունը մասերի էր բաժանել արտադրանքը և բացահայտել TSMC չիպի առկայությունը դրանում, ինչը  արտահանման վերահսկողության խախտում է:

ԱՄՆ ուշադրության կենտրոնում գտնվող Huawei-ի նկատմամբ կան սահմանափակումներ, որոնք պահանջում են, որ մատակարարները արտոնագրեր ձեռք բերեն ընկերության ցանկացած ապրանք կամ տեխնոլոգիա մատակարարելու համար:

Ըստ աղբյուրի՝ նամակն ստանալուց հետո TSMC-ն այս կարգադրությունից տուժող իր հաճախորդներին ծանուցել է, որ երկուշաբթի օրվանից կդադարեցնի չիպերի առաքումը: Առևտրի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել:

«TSMC-ն կանոնավոր կերպով քննարկում է արտահանման վերահսկողության հարցերը կառավարության հետ և հասկացնել է տվել, որ այն կհետևի ներքին և միջազգային կանոնակարգերին»,- ասվում է Թայվանի տնտեսական հարցերի նախարարության հայտարարությունում, որը տրամադրվել է Reuters-ին:

TSMC-ի խոսնակը ևս հրաժարվել է որևէ այլ մեկնաբանություն տալուց, միայն նշել է, որ TSMC-ն «օրինապահ ընկերություն է, որը պարտավորվում է պահպանել բոլոր կիրառելի կանոններն ու կանոնակարգերը, ներառյալ արտահանման կիրառվող հսկողությունը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով