ԱՄՆ պատվիրակության այցը Բաքու կնպաստի Վաշինգտոնի պայմանավորվածությունների իրականացմանը. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության այցն Ադրբեջան կնպաստի անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնագրերի ներուժի իրացմանը։ Այս մասին ասվում է Բաքվում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունում։ Նշվում է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը Բաքվում հանդիպել է Առևտրի պալատի պատվիրակության հետ, որի կազմում են եղել ավելի քան 30 ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներ։ «Սա ամերիկյան գործարար պատվիրակության առաջին այցն է Ադրբեջան՝ ԱՄՆ Առևտրի պալատի միջոցով։ Այն նաև ԱՄՆ-ի ջանքերի մի մասն է՝ ընդլայնելու տնտեսական համագործակցությունը, ինչպես նշված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից 2025 թվականի օգոստոսին ստորագրված փոխըմբռնման հուշագրում։ Ամերիկյան ընկերություններն աշխարհում ամենանորարարականներն են և կօգնեն մեզ իրացնել օգոստոսի 8-ի համաձայնագրերի ամբողջ ներուժը»,- ասել է Քարլոնը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով