«Առանց մեր թույլտվության շարժ չկա». Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի նկատմամբ լիակատար վերահսկողության մասին

Իրանի բանակի համակարգման գծով գլխավոր հրամանատարի տեղակալ, կոնտր-ադմիրալ Հաբիբոլլահ Սայյարին հայտարարել է, որ երկրի ռազմածովային ուժերը գտնվում են մարտական պատրաստվածության գագաթնակետին և լիովին վերահսկում են Հորմուզի նեղուցից արևելք գտնվող ջրային տարածքը, հաղորդում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ Իրանի ռազմածովային ուժերի վերահսկողության տակ են նաև Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասը և Օմանի ծոցը։

Սայյարին ընդգծել է, որ առանց Իսլամական Հանրապետության թույլտվության՝ Հորմուզի նեղուցում որևէ տեղաշարժ չի իրականացվում։

Կոնտր-ադմիրալը նաև հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերը շարունակում են մշտական ներկայություն պահպանել Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և պատրաստ են կատարել առաջադրված խնդիրները։

Բացի այդ, նա հայտնել է, որ Իրանի ցամաքային, ծովային և օդային սահմաններում իրավիճակը մնում է կայուն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով