Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է հազար մարդը, երեքշաբթի հայտնել է Տարերային աղետների ռիսկի նվազեցման ազգային վարչությունը։Գերատեսչության տվյալներով՝ ավելի քան 3,9 հազար մարդ համարվում է անհետ կորած, որոնցից ավելի քան 600-ը՝ Տրիսուլի գետի երկայնքով տեղակայված հիդրոէներգետիկ օբյեկտների աշխատակիցներ, որտեղ իրավիճակը մինչ այժմ շարունակում է բարդ մնալ։ Նրանք կարող են գտնվել թունելների ճյուղավորված ցանցում, որոնց հասանելիությունը դժվարացած է ցեխի կուտակումների և կավի փլատակների պատճառով։ Բացի այդ, անհետ կորած է համարվում շուրջ 600 օտարերկրացի։Սահմանի չինական կողմում անցած շաբաթ տարերքի հարվածից զոհվել է 16 մարդ, 546-ը համարվում է անհետ կորած։Օգոստոսի 26-ին Նեպալի հյուսիսում և Չինաստանի սահմանամերձ շրջաններում տեղի է ունեցել հզոր ջրհեղեղ։ Նախնական տվյալներով՝ հանկարծակի ջրհեղեղի պատճառ կարող էր լինել երկրաշարժից առաջացած սառցադաշտային ձնահյուսը։ Սառցադաշտային ապարները փլուզվել են, ինչին հետևել է սելավային հոսքը։ Արդյունքում՝ Նեպալ-Չինաստան սահմանային Ռասուվագհադի անցակետից մոտ 20 կիլոմետր հյուսիս-արևելք հոսող Լհենդե-Կխոլա գետով սրընթաց ջրահոսքեր են անցել։
2026-09-01

