Արցախի հանձնման ժամանակ Քոչարյանը ազատության մեջ էր՝ ի՞նչ արեց,որպեսզի խափանի Արցախի հանձնումը.Նարեկ Մալյան

Հարգելի իրենց մասնագիտությունը հարգող լրագրողներ, երկուշաբթի ժամը 11:00-ին տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական թիմի ասուլիսը:

Խնդրում եմ հնչեցնել հանրությանն առավելապես հետաքրքրող հետևյալ հարցերը.

Նախապես շնորհակալություն:

 

1. Հայտարարվում է, որ Ռոբերտ Քոչարյանը ընդդիմադիր առաջնորդ է: Վերջին 8 տարիների ընթացքում ի՞նչ է առաջնորդել Ռոբերտ Քոչարյանը, բացի երկու ընտրություններում նիկոլին պարտվելուց: (բերել Քոչարյանի կողմից ինչ որ բան առաջնորդելու գոնե մեկ օրինակ):

 

2. Իշխանությունը Քոչարյանին այս 8 տարիների ընթացքում 4 անգամ ձերբակալել և 3 անգամ ազատ է արձակել բանտից: Նիկոլի հետ Ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում է Ռոբերտ Քոչարյանը բանտից դուրս եկել: Արդյո՞ք 2021 թվականի «կրելու ենք» օպերացիան այդ պայմանավորվածություններից էր:

 

3. Հայտարարվում է, որ Քոչարյանին ձերբակալել են, որպեսզի Տիգրանաշեն գյուղը հանգիստ հանձնեն:

Արցախի հանձնման ժամանակ Քոչարյանը ազատության մեջ էր՝ կնշեք ի՞նչ գործողություններ արեց այդ օրերին Արցախի առաջին նախագահը, որպեսզի խափանի Արցախի հանձնումը:

 

4. Երկրորդ նախագահին վերագրվող ու նրա պաշտոնավարման տարիներին ձեռքբերած գույքից որքանն է համապատասխանում իրականությանը:

 

#զուտ

#նիկոլի_հետ_ամենաշատ_պայմանավորվածը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով