Բանակում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները պահանջում են համակարգային լուծումներ․ ՄԻՊ-ը զորամաս է այցելել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 26-ին աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպում է ունեցել զորամասի հրամանատարական կազմի հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների ծառայության և սոցիալ-կենցաղային պայմաններին, այդ թվում՝ բուժծառայության կազմակերպմանը, սննդի ապահովմանը, կարգապահությանն ու բարոյահոգեբանական վիճակին առնչվող հարցերին։ Պաշտպանը կարևորել է ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ զորամասում տարվող աշխատանքները։Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների ծառայության և սոցիալ-կենցաղային պայմաններին, այդ թվում՝ բուժծառայության կազմակերպմանը, սննդի ապահովմանը, կարգապահությանն ու բարոյահոգեբանական վիճակին առնչվող հարցերին։ Պաշտպանը կարևորել է ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ զորամասում տարվող աշխատանքները։Պաշտպանն առանձնահատուկ կարևորել է զինծառայողների կյանքի իրավունքի երաշխավորման, մահվան, ինքնասպանությունների և ինքնավնասումների, վատ վերաբերմունքի, ինչպես նաև ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելման ուղղությամբ համալիր և շարունակական աշխատանքի իրականացումը։Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ վերջին շրջանում արձանագրված դեպքերը և Զինված ուժերում իրավունքների երաշխավորման համատեքստում առկա խնդիրները վկայում են, որ, չնայած տարիների ընթացքում իրականացված աշխատանքներին, ոլորտում դեռևս առկա են հրատապ և համակարգային լուծումներ պահանջող մի շարք խնդիրներ։Պաշտպանը նշել է, որ բռնի մահվան դեպքերի, ինքնասպանությունների, ինքնավնասումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հետ կապված հարցերը համակարգային բարեփոխումների կարիք ունեն, իսկ Զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների բացառումն օրակարգային անհրաժեշտություն է։Միաժամանակ, Պաշտպանն առանձնահատուկ կարևորել է զինվորական կարգապահության ամրապնդման, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի պահպանման և բարելավման, խնդիրների վաղ վերհանման և դրանց պատշաճ արձագանքման արդյունավետ մեխանիզմների ապահովման անհրաժեշտությունը։Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունն իր գործունեության առաջնահերթ ուղղություններից է։Պաշտպանը կարևորել է նաև Պաշտպանության նախարարության հետ շարունակական համագործակցությունը՝ ոլորտային խնդիրների հասցեագրման և դրանց լուծման տեսանկյունից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով