Գերմանիան տեսանելի ապագայում չի ճանաչի Պաղեստինի պետականությունը․ Մերց

Գերմանիան տեսանելի ապագայում չի ճանաչի Պաղեստինի պետականությունը: Նեթանյահուի հետ հանդիպմանն ասել է կանցլեր Մերցը՝ նշելով, որ կարևոր է նախ քայլ առ քայլ իրականացնել խաղաղության ծրագիրը:

Հիշեցնենք, որ Նեթանյահուն հայտարարել է Գազայի ապածայրահեղականացման անհրաժեշտության մասին՝ հետևելով Գերմանիայի օրինակին

«Կա երրորդ փուլ՝ Գազայի ապածայրահեղականացումը, որը շատերը համարում էին անհնար: Բայց դա արվեց Գերմանիայում, դա արվեց Ճապոնիայում, դա արվում է Պարսից ծոցի երկրներում։

Դա կարող է արվել նաև Գազայում», — ասել է Իսրայելի վարչապետը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ մամուլի ասուլիսում:

Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Արևմտյան ափի քաղաքական բռնակցումը մնում է քննարկման առարկա: Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ ստատուս քվոն կպահպանվի տեսանելի ապագայում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով