Գողթ գյուղում Nissan-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Սարգիս Մ.-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով Գողթ գյուղի Գեղարդի խճուղում բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդը հրաժարվել է դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների օգնությունից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով