Դոլարն ու եվրոն էժանացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 10-ին, կազմել է 396.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.35 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 409.45 դրամ (նվազել է 2.35 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  492.02 դրամ (նվազել է 1.87 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.09 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 393-395.5 դրամով, վաճառվում է 398-400 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 402-407 դրամով, վաճառվում է 414-417 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.82-4.03 դրամով, վաճառվում է 4.10-4.30 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 395 դրամով, վաճառվում՝ 398.5 դրամով:

Եվրոն գնվում է 410 դրամով, վաճառվում է 414-415 դրամով:

Ռուբլին գնվում է 4.00 դրամով, վաճառվում է 4.07 դրամով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով