Եղանակը Հայաստանում

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի առանձին շրջաններում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ տեղումները կլինեն ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ արևելյան և հարավարևելյան քամու պոռթկումները կուժգնանան՝ հասնելով 20-25 մ/վ-ի։ Սակայն արդեն չորեքշաբթի օրվանից ցերեկային ժամերին կսկսվի օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են, Երևանում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան քամին կուժգնանա մինչև 18-23 մ/վ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +27+29։

Օդի ջերմաստիճանը մարզերում․

Շիրակում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +19+24,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +19+23,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +24+27,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +17+21,

Լոռիում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +19+23,

Տավուշում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +24+28,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +19+23,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +23+28,

Արարատում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +27+30,

Արմավիրում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+30,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +16+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +27+30,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +24+28,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +17+21։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով