Եվրոպական հանձնաժողովը ավելի քան 157 մլն եվրոյով տուգանել Է Gucci-ին, Chloé-ին և Loewe-ին մրցակցության կանոնները խախտելու համար

Եվրոպական հանձնաժողովը ավելի քան 157 միլիոն եվրոյով տուգանել է Gucci, Chloé և Loewe նորաձևության ընկերություններին՝ վերավաճառքի գների սահմանման համար, ինչը ԵՄ մրցակցության կանոնների խախտում է։

Եվրոպական հանձնաժողովի հետաքննությունը պարզել է, որ այս երեք ընկերությունները «սահմանափակում էին անկախ վաճառողների հնարավորությունները, որոնց հետ նրանք համագործակցում են, ինքնուրույն սահմանելու նորաձևության տների ապրանքների գները», ասվում է փաստաթղթում։

«Նման հակամրցակցային վարքագիծը հանգեցնում է գների բարձրացման և սպառողների համար ընտրության սահմանափակման։ Տուգանքներ ընդհանուր առմամբ կազմել են ավելի քան 157 մլն եվրո», Նշվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով