Թայվանը հայտնաբերել է կղզուն մոտեցած չինական երեք ինքնաթիռ եւ վեց նավ

Թայվանի ԶՈւ-ն գրանցել է կղզուն մոտեցած չինական  երեք ինքնաթիռ եւ վեց նավ։ Այս մասին տեղեկացրել է Թայվանի ՊՆ-ն X-ում։

«Չինաստանի բանակի երեք ինքնաթիռ եւ վեց նավ, որոնք գործում են Թայվանի շուրջ, հայտնաբերվել են այսօր, մինչեւ առավոտյան ժամը 6-ը։ Ինքնաթիռներից մեկը մտել է Թայվանի ՀՕՊ ճանաչման գոտի»,- նշվել է հաղորդման մեջ։

Գերատեսչությունը նշել է, որ կղզու զինված ուժերը հետեւում են իրավիճակին եւ «արձագանքում համապատասխան ձեւով»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով