Իսրայելցի երկու զինվոր է մահացել Գազայի հատվածի հարավում շենքի փլուզման հետևանքով

Նախօրեին Գազայի հատվածի հարավում սպանվել են Իսրայելի պաշտպանության բանակի երկու զինծառայողներ, հայտնում է Times of Israel-ը։

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի նախնական հետաքննության՝ Ռաֆահի տարածքում գտնվող շենքի փլուզման արդյունքում երկու զինվոր մահացել է, երկուսը միջին ծանրության վնասվածքներ են ստացել։ Շենքն, ըստ երևույթին, փլուզվել է, քանի որ արդեն խիստ վնասված էր:

Հետաքննությունը ցույց է տվել, որ տարածքում պայթուցիկ կամ պայթուցիկ թակարդներ չեն հայտնաբերվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով